Առողջապահություն 3.2009
Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը կույր աղիքի մի փոքր հավելումի բորբոքումն է` ապենդիցիտը, որից երբեմն ձևավորվում էր թարախակույտ, երբեմն էլ այն պայթում էր, առաջացնելով որովայնամզի տարածուն բորբոքում, հաճախ մահացու ելքով:
Հետազոտությունները ցույց տվեցին, որ ապենդիքսի բորբոքմանը կարող են նպաստել տարբեր պատճառներ` աղիքների, բկանցքի բորբոքային հիվանդությունները, որդանման ելունի գալարակծկման խանգարումները և այլն: Սակայն, ինչպես վկայում են փաստերը, ապենդիքսի բորբոքում կարող է զարգանալ նաև միանգամայն առողջ վիճակում:
Պարզված է, որ ապենդիքսն ապահովում է նաև հաստ աղիքում բնական պայմաններում համագործակցող մանրէների առկայությունը, 8 խմբի վիտամինների սինթեզը. այստեղ արտադրվում է նաև արտազատուկ, որը հակամանրէային ակտիվություն ունի: Այս բոլոր տվյալների հիման վրա որոշվեց, որ առողջ ապենդիքսը չպետք է հեռացվի, այլ այն պետք է վերացվի միայն, եթե բորբոքված է և սուր որովայնի զարգացման վտանգ կա:
Որոշ գիտնականներ ապենդիքսը ներկայացնում են ոչ թե որպես ռուդիմենտ, այլ օրգան, որն օրգանիզմը ձեռք է բերել էվոլուցիոն զարգացման ավելի ուշ շրջաններում: Դրա ապացուցն է այն փաստը, որ կույր աղիքի որդանման ելուն ունեն միայն պրիմատները և մարդիկ` օրգանիզմներ, որոնք կանգնած են էվոլուցիոն զարգացման ամենաբարձր աստիճանին:
Մեր երկարամյա հետազոտություններն առիթ են տվել ուշադրության արժանացնել ապենդիցիտի և ճիճվային հիվանդությունների միջև առկա կապը: Բանն այն է, որ համարյա բոլոր մակաբույծները, որոնք բնակվում են մարդու աղիքներում, հանդիպում են նաև ապենդիքսում: Ի.Ի.Մեչնիկովը առաջիններից էր, որ ենթադրեց մակաբույծների դերի, հատկապես մազագլխի և ասկարիդի դերն ապենդիցիտի զարգացման գործում: Այդ կարծիքն ուներ նաև Ս.Ն.Մոլչանովը: Մի խումբ հետազոտողներ բացառում էին ապենդիցիտի զարգացման հիմքում ճիճվային վարակների դերը, դա են վկայում նաև վիճակագրական տվյալները: Բ.Ա. Տկաչենկոն իր աշխատության մեջ նշում է, որ այդ նույն ժամանակ, երբ ճիճվակիրների թիվը Տաջիկստանում (1951-1955 թթ.) նվազել էր` 18%-ից հասնելով 7,9%-ի, ապենդիցիտի դեպքերի թիվն այդ նույն ժամանակահատվածում վիրաբուժական հիվանդների շրջանում աճել էր` 19,7%-ից հասնելով 22,6%-ի: Հեղինակը նշում է նաև, որ ապենդիցիտով հիվանդների շրջանում ճիճվակիրների թիվը փոքր է: Դրանից ելնելով, նա նշում է, որ ճիճվակրությունը դեր չի խաղում ապենդիցիտի զարգացման գործընթացում: Նա միաժամանակ գտնում է, որ այդ նույն ժամանակահատվածում ճիճվակիրների շրջանում ապենդիցիտով հիվանդների թիվը հասել էր 10,9%-ի (այդ ցուցանիշն ինքնին բարձր է), չտալով ապենդիցիտով հիվանդների մասին ընդհանուր տեղեկություններ: Այսպիսով, հեղինակը փորձում է եզրակացություններ անել, հաշվի չառնելով ապենդիցիտով և ճիճվակրությամբ տառապողների հիվանդացության մակարդակների համեմատական գնահատման մեթոդների տրամաբանական արժանահավատ լինելը:
Մի խումբ հեղինակներ (Matignon, Lean), ժխտելով մակաբույծ որդերի դերը ապենդիցիտի առաջացման գործում, հիմնվում են այն փաստի վրա, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ալժիրը, Չինաստանը, Մեքսիկան և այլն, որտեղ ճիճվակիրները մեծ թիվ են կազմում, ապենդիցիտով հիվանդների թիվը փոքր է:
Այսպիսի անհամապատասխանություն է մատնանշում նաև Աշբումը: Նա նշում է, որ չնայած այն փաստին, որ ԱՄՆ-ում ճիճվակրությունը սպիտակամորթների շրջանում 4 անգամ ավելի փոքր է, քան կարմրամորթների, և 8 անգամ պակաս, քան էսկիմոսների, իսկ ապենդիցիտի տարածվածության ցուցանիշը ճիշտ հակառակն է:
Մեր կարծիքով, ճշմարիտն այն է, որ ոչ թե պետք է միանշանակ ասել, թե ճիճվակրությունը դառնում է ապենդիցիտի պատճառ, այլ անհրաժեշտ է ուսումնասիրել յուրաքանչյուր մակաբույծ որդի առանձնահատկությունները, քանի որ դրանցից յուրաքանչյուրի սնման եղանակը և մարդու օրգանիզմում գոյատևման վարքը տարբեր են:
Ապենդիքսում ավելի հաճախ հայտնաբերվում են սրատուտի (Enterobius vermicularis) բեղմնավորված հասուն և չբեղմնավորված ձվերը: Սթիլլը գտնում է, որ ապենդիքսը որդերի ձվադրման համար հարմար վայր է: Առաջին անգամ ապենդիքսում սրատուտ հայտնաբերեց Ֆաբրիցիուսը (1634): Ապենդիքսի հեռացված հատվածներում սրատուտի հայտնաբերման հաճախականության տատանումները շատ մեծ են` 1%-ից մինչև 30% և ավելի: Աա պատճառաբանվում է ոչ այնքան տարբեր գոտիներում բնակչության իրական վարակվածության մակարդակով, այլ մակաբույծների հայտնաբերման կիրառված մեթոդներով: Այսպես, Շենկենը և Մոսսը հաստատեցին, որ սովորական հյուսվածաբանական մեթոդի կիրառման ժամանակ մակաբույծների տարբեր կենսական ձևերի հայտնաբերման տոկոսը ցածր է` 0,5-1%: Ապենդիքսի պարունակության մանրադիտակային հետազոտությամբ, սրատուտների ձվերի հայտնաբերման տոկոսը հասնում է 10-ի, իսկ ցենտրիֆուգի մեթոդով պարունակության նստեցված զանգվածում հայտնաբերման տոկոսն ամենաբարձրն է: Այս մեթոդի շնորհիվ հայտնաբերվել են սրատուտի ինչպես հասուն հղի ձևերը, այնպես էլ նրանց ձվերը:
Ճիճվային հիվանդությունների հետևանքով զարգացած ապենդիցիտի մահաբերությունը կազմում է 0,3-2%: Բորբոքումը սովորաբար սկսվում է հավելվածի ծայրային 1/3-ից:
Ապենդիքսում հայտնաբերվող տարբեր տեսակի որդերի թվում առաջին տեղում է սրատուտը, ապա` ժապավենաձև տրիխինելան (20%), անզույգ մազագլուխը, ասկարիդը (10%) և ամերիկյան նեկատորը (7,5%): Իհարկե, այս տվյալները հավաստի են այն բնակավայրի համար, որտեղ կատարվել են հետազոտությունները, ավելի կոնկրետ` ԱՄՆ-ի, իսկ մնացած տարածաշրջանների համար պետք է կատարվեն համապատասխան հետազոտություններ:
Ներկայացնում ենք մեր կողմից հետազոտված 2 դեպք (նկար 1, 2):
1. Կույր աղիքի բորբոքված որդանման ելունում սեռահասուն սրատուտն իր ձվերի հետ. հեմոտոքսիլին - էոզին x 150 |
2. Սրատուտի մեջ բազմաթիվ ձվեր. հեմոտոքսիլին-էոզին x 300 |
3. Սրատուտի ձվերը բորբոքված որդանման ելունի լուսանցքում. հեմոտոքսիլին - էոզին x 300 |
4. Սրատուտը մի ծայրով կպած է որդանման ելունի լորձաթաղանթին. ավշային բջջային ռեակցիան խոսում է սուր բորբոքային ընթացքի մասին. հեմոտոքսիլին - էոզին x 150 |
5. Սրատուտը բորբոքված որդանման ելունի լուսանցքում, լորձաթաղանթի պոկումը` դեսկվամացիա, հեմոտոքսիլին` էոզին x 150 |
6. Սրատուտի շփումը բորբոքված ելունի լորձաթաղանթին, հեմոտոքսիլին - էոզին x 150 |
Ա.Լ.-ն, ծնված 13.04.01թ., տեղափոխվել է Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Հիվանդը գանգատվում էր որովայնի տարածուն ցավերից: Հետազոտություններից հետո բժիշկներն ախտորոշեցին սուր կատառային ապենդիցիտ: Սուր ապենդիցիտ ախտորոշումով հիվանդը վիրահատվեց: Հեռացված որդանման հավելվածի խոռոչում ախտաբանաանատոմիական հետազոտության ժամանակ, լուսային մանրադիտակի տակ, պատրաստուկում հայտնաբերվել են սրատուտներ: Այս դեպքը շատ հետաքրքիր է և ուշագրավ, քանի որ ապենդիքսում ճիճվի ի հայտ գալը շատ հազվադեպ է պատահում` հատկապես ձվադրման ընթացքում:
Պատկերներում ներկայացված են հեղուկով լցված առաջային խոռոչը և անգույն, թափանցիկ, ասիմետրիկ ձվաբջիջները, ինչպես նաև կույր աղիքի որդանման ելունում գտնվող սրատուտը (նկար 1, 2, 3):
«Մեկելի դիվերտիկուլ» կլինիկական ախտորոշմամբ 12 տարեկան Դ.Կ.-ի (արական սեռ) որդանման ելունի պաթոմորֆոգոլիական հետազոտությամբ հայտնաբերվել են սրատուտներ:
Գրականություն
- Калитеевский П.Ф. Болезни червеобразного отростка
- Большая медицинская энциклопедия, том 2, гос. изд-во мед.литературы. Москва. 1957г.
- Хэм А., Д. Кармак. «Гистология в пяти томах», 4 том. Москва, »Мир», 1983г.
- Научно-теоретический медицинский журнал «Морфология», Санкт-Петербург, «Эскулап», 2002, т.2-3.
- Научно-теоретический медицинский журнал «Морфология», Санкт-Петербург, «Эскулап», 1996г., т.2.
- Журнал «Здоровье», N 5, 1990г.
- Медицинская энциклопедия. Москва, «Крон-пресс», 1999г., глава 5, с. 242-243.
- Ն.Վ.Վարդազարյանի լրացումներով և խմբագրությամբ ‚Պաթոլոգիական անատոմիաե:
Մեդ-Պրակտիկ
28.02.2016
Հարգելի Meri, բարև Ձեզ: Վերջնականապես համոզվելու համար, ազատվել եք ակարիդից, թե ոչ, հարկավոր է կրկնել անալիզը մի քանի անգամ: Կարող է լինել, որ լիարժեք բուժում չեք ստացել, կամ տեղի է ունեցել նոր վարակում, սակայն ենթադրություններ անել հարկավոր չէ: Քանի որ չգիտենք ինչ խնդրի հետ գործ ունենք, բնականաբար որևէ դեղամիջոց առաջարկել ևս խելամիտ չէ: Եթե կասկածներ ունեք ասկարիդոզի վերաբերյալ, կարող եք անալիզ հանձնել: Հարկավոր է նաև գաստրոէնտերոլոգի և պրոկտոլոգի խորհրդատվություն անցնել:
Մեդ-Պրակտիկ
28.02.2016
Հարգելի Anna, բարև Ձեզ: Պտղի համար վտանգ սրատուտն այնքան չի առաջացնում, որքան կարող է ազդել Ձեր ինքնազգացողության և հղիության ընթացքի վրա: Կարող եք ունենալ ինքնազգացողության վատացում, տոքսիկոզ, գլխացավեր և այլն: Հղիության առաջին եռամսյակում որևէ դեղորայք ընդունել չի կարելի: Երկրորդ, երրորդ եռամսյակներում կամ ծննդաբերությունից հետո, եթե լինի բուժման անհրաժեշտություն, դա պետք է նշանակի միայն գինեկոլոգը: Կարող եք օգտագործել ժողովրդական միջոցներ: Օգտակար են դդմի կորիզները, օրեկան մեկ ճաշի գդալ կարող եք խմել բազուկի թարմ քամած հյութ, մոտավերոապես 1-2 շաբաթ:
Meri
11.02.2016
Anna
24.01.2016
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի Ալինա և ARTAK, բարև Ձեզ: Բոլոր մակաբուծային հիվանդությունների համար բուժում նշանակում է միայն վարակաբանը: Ինչ վերաբերում է "Ֆենասալ" դեղամիջոցին, այն գրանցված չէ ՀՀ-ում, սակայն դեղատներում կա նույն ազդող նյութը պարունակող մեկ այլ տարբերակ. կոչվում է "Նիկլոզամիդ", հայկական արտադրության է, վաճառվում է բոլոր դեղատներում:
ARTAK
02.10.2015
Ալինա
08.08.2015
Մեդ-Պրակտիկ
28.07.2015
Հարգելի Astxik, բարև Ձեզ: Նախ պետք է նշել, որ պարտադիր չէ, որ կղանքի մեջ հայտնվի հենց հելմինթը, հնարավոր է լինեն նրա ձվերը: Ինչ վերաբերում է Զեստավալին, որն իր մեջ պարունակում է " Ալբենդազոլ" ունի մի շարք կողմնակի էֆեկտներ և պետք չէ երեխային տալ առանց ցուոցումների: Վնասը կայանում է հենց կողմնակի էֆեկտների մեջ, որոնցից են գլխացավերը, գլխապտույտը, ալերգիկ ռեակցիաները, կարող են լինել շեղումներ արյան մեջ, խանգարումներ լյարդի և երիկամների աշխատանքում և այլն: Երեխային ցանկացած տեսակի դեղորայք տալուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի կամ դեղագետի հետ:
AStxik
10.07.2015
Astxik
04.07.2015
Մեդ-Պրակտիկ
30.03.2015
Հարգելի ԱՆԻ, կարող եք դիմել "ՆՈՐՔ" ինֆեկցիոն հիվանդանոց: Կոնտակտային տվյալներն են.
Երևան, Արմենակյան 153
հեռ. +(374 10) 65-50-42
ԱՆԻ
28.03.2015
Մեդ-Պրակտիկ
31.01.2015
Հարգել Mari,ինչպես սրատուտի այնպես էլ ցանկացած հելմինթի դեպքում,բացի ստամոքսաղիքային համակարգի գործունեության խանգարումից,օրգանիզմը ընդհանուր ինտոքսիկացիայի է ենթարկվում,որը հատկապես ցանկալի չէ հղի կնոջ համար: Պլացենտար պատնեշի միջոցով տոքսինները կամ վերընթաց ուղիով անմիջապես հարուցիչը կարող է անցնել արգանդի խոռոչ և առաջացնել մի շարք բարդություններ ընդհուպ մինչև պտղի ներարգանդային մահ: Այնպես որ հղիանալուց առաջ հարկավոր է բուժում ստանալ:
Mari
17.01.2015
Կարդացեք նաև
Վերջին հարյուրամյակի ընթացքում ուռուցքաբանության անջատումը որպես ինքնուրույն գիտական ուղղություն, վերջին կես դարում դրա բուռն զարգացումը պայմանավորված էին հիվանդացության աճով...
Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ...
Միզուկի նեղանալու (стриктура) հետ կապված հիվանդությունների մասին մտքերը դարեր ի վեր հիվանդներին ու բուժողներին հանգիստ չեն տալիս: Այս հիվանդության պատճառով աշխարհի բոլոր տարիքային խմբերի տղամարդիկ տառապում են, դառնում հաշմանդամ, երբեմն...
Ընկնելը և օստեոպորոզի հետևանքով կոտրվածքներ ստանալը: Ոսկրի զանգվածի նվազումը և ընկնելու պատճառով ստացած վնասվածքների հաճախականության աճը որոշիչ դեր ունեն տարիքային օստեոպորոտիկ...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...
Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների...
Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ...
Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների...
Վերջերս մի խումբ մարդիկ մայրաքաղաքում թափառող շների նկատմամբ մարդասիրական կամ, որ ավելի ճիշտ է, շնասիրական վերաբերմունքից դրդված կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների...
Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն